Իսպանիայի առողջապահության նախարարությունը թույլատրել է ազգային հավաքականի խաղացողներին պատվաստվել Եվրոյից առաջ: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Նախարարությունն այս որոշումը կայացրել է Սերխիո Բուսկետսի ու Դիեգո Լյորենտեի` քովիդի դրական թեստերից հետո:
Իսպանիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները պատվաստված կլինեն հունիսի 13-ից ոչ ուշ: