Football-italia-ն հայտնում է, որ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է շարունակել կարիերան Իտալիայում:
«Ինտերը» արդեն սկսել է պլանավորել տրանսֆերային քաղաքականությունը հաջորդ մրցաշրջանի համար: Միլանյան ակումբը հաջորդ մրցաշրջանում ցանկանում է ձեռք բերել խորվաթ ֆուտբոլիստին: Մոդրիչի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
Ավելի վաղ «Ինտերը» արդեն հետաքրքրություն էր ցուցաբերել խորվաթի նկատմամբ, սակայն «Ռեալը» մերժել էր իտալական ակումբի առաջարկը:
Կա նաև հավանակնություն, որ «Ոսկե գնդակի» նախկին դափնեկիրը կարող է հայտնվել Միացյալ Նահանգներում: «Ռեալի» կազմում Ֆեդերիկո Վալվերդեն հիանալի է իր դիրքում և ինքը ՝ Լուկան, կարող է լքել Մադրիդը՝ տեղափոխվել Դևիդ Բեքհեմի ակումբ՝ «Ինտեր Մայամի»։