«Բրայթոնի» կենտրոնական պաշտպան Բեն Ուայթը հրավիրվել է Անգլիայի հավաքական` 2020 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը:
Ուայթը փոխարինեց «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, ով ազդրի վնասվածք է ստացել ու բաց կթողնի Եվրոն:
Անցած մրցաշրջանում 23-ամյա Ուայթը 39 խաղ է անցկացրել «Բրայթոնի» կազմում: Անգլիայի ազգային հավաքականի կազմում նա 2 խաղ ունի իր ակտիվում:
Посмотреть эту публикацию в Instagram