«Բավարիան» բանակցում է հարձակվող Քինգսլի Կոմանի հետ նոր պայմանագրի շուրջ: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
Հաղորդվում է, որ ֆրանսիացին մյունխենյան ակումբից պահանջում է կրկնապատկել աշխատավարձը: Հարձակվողը ցանկանում է յուրաքանչյուր մրցաշրջանում ստանալ մոտ 20 միլիոն եվրո: Այս պահին կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:
Ընթացիկ մրցաշրջանում Կոմանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում: