Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, այժմ ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանը, ինչպես արդեն հայտնել էինք, Շվեդիայում է, որտեղ հյուրընկալել է ազգային թիմի ֆուտբոլիստներին և մարզիչներին:
Մովսիսյանը լուսանկարներ է հրապարակել Շվեդիայի մայրաքաղաքից և գրել.
«Ինձ համար պատիվ էր միանալ Հայաստանի հավաքականին Շվեդիայում ու ցույց տալ իմ աջակցությունը առաջիկա ընկերական խաղից առաջ»,- գրել է Մովսիսյանը:
Ավելի վաղ Ստոկհոլմից Մովսիսյանի մասնակցությամբ այս լուսանկարը հրապարակել էր Էդուարդ Սպերցյանը՝ գրելով.
«Հայկական ֆուտբոլի լեգենդների հետ»: