«Իմ ծննդավայր Ներքին Չարբախում սկսել եմ այգու շինարարական աշխատանքները: Շուտով այստեղ կլինի այգի՝ երեխաների համար խաղահրապարակով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է WBO և IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որն ավելի վաղ հայտարարել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին:
Աբրահամը նաև լուսանկարներ է հրապարակել շին. հրապարակից.
Արթուր Աբրահամը ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է Ներքին Չարբախում խաղահրապարակ և բռնցքամարտի դպրոց կառուցել երեխաների համար․
«Մի փոքր անկյուն էլ կլինի ֆուտբոլի համար, քանի որ յուրաքանչյուր երեխայի համար, կարծում եմ, ֆուտբոլը շատ սիրված սպորտաձև է։ Ինձ համար նույնպես։ Ես ֆուտբոլ ավելի շատ եմ սիրել, քան բռնցքամարտ։ Կփորձենք երեխաներին ինչ-որ բանով օգուտ տալ, որպեսզի կտրվեն փողոցից, զբաղվեն սպորտով, լինեն առողջ, ու եթե հազարից մեկը կամ երկուսը լինեն բարձր մակարդակի մարզիկ, դա արդեն մեծ բան կլինի ամբողջ ազգի համար»,- ասել էր անվանի մարզիկը։