«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովեստի խոսքեր է ասել իր թիմի դարպասապահ Յան Օբլակի հասցեին:
«Միանշանակ, Օբլակը աշխարհի լավագույն դարպասապահն է, նա այս տարիների ընթացքում բոլորից ամենալավն է եղել, նա աճ է գրանցել բոլոր իմաստներով:
Սովորաբար ամենից շատ նշվում է նա, ով հաղթում է: Եվ քանի որ վերջին տարիներին ես չեմ հաղթել ոչ Լա Լիգա, ոչ Չեմպիոնների լիգա, ոչ Եվրոպա լիգա կամ Եվրոպայի Սուպերգավաթ, Օբլակը պատշաճ ճանաչում չի ստացել:
Նա անկասկած լավագույնն է: Նա ունի ֆանտաստիկ հանգստություն և միշտ հանգիստ է, ինչը անհրաժեշտ է չեմպիոն թիմին: Ես երբեք չեմ տեսել չեմպիոնական թիմ, որը վատ դարպասապահ ունենա: Դա անհնար է», — մեջբերում է մարզչին Marca-ն: