ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է «Յուվենտուսի», «Ռեալի» ու «Բարսելոնայի» մասին, որոնք դեռ չեն լքել Եվրոպայի Սուպերլիգայի նախագիծը:
«Տարօրինակ է մամուլում կարդալ այն մասին, թե ինչպես են հազարավոր ակումբներից միայն երեքը կարծում, որ իրենց ծրագիրը կփրկի ֆուտբոլը, բայց դա այլևս ոչ մեկին դուր չի գալիս: Պատժամիջոցնե՞ր։ Մեր կարգապահական կոմիտեն անկախ է: Այնպես որ, ես այս տեղեկատվությանը չեմ տիրապետում: Ես չգիտեմ, թե երբ են կիրառվելու պատժամիջոցները, ինչ են դրանք ներկայացնում և արդյոք դրանք ընդհանրապես լինելու են:
Ինձ համար տարօրինակ է, երբ ակումբը հայտարարում է, որ մնում է Սուպերլիգայում, իսկ հետո նամակ է ուղարկում `խնդրելով հայտ ներկայացնել Չեմպիոնների լիգայում: Այսինքն, դուք Սուպերլիգայի մաս եք, բայց խաղում եք Չեմպիոնների լիգայում: Բավականին դժվար է հասկանալ նրանց տրամաբանությունը:
Շատ դժվար է իմանալ, թե նրանք ինչ են ուզում: Եթե նրանք ասում են, որ Սուպերլիգան գոյություն ունի, ոչ ոք չի խանգարում այս երեք ակումբներին խաղալ իրենց Սուպերլիգայում: Բայց նրանք ասում են, որ ցանկանում են միաժամանակ խաղալ Չեմպիոնների լիգայում»,- մեջբերում է Չեֆերինին Sky Sports-ը: