Պաշտպան Տեո Էռնանդեսը չի ցանկանում հեռանալ «Միլանից»: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:
Հաղորդվում է, որ շատ ակումբներ հետաքրքրված էին խաղացողով, բայց ինքը ցանկություն է հայտնել շարունակել խաղալ «ռոսոներիների» կազմում:
Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստի գործակալը կհանդիպի «Միլանի» ղեկավարության հետ `քննարկելու պայմանագրի հնարավոր երկարաձգումը: