Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանը և հաղթող դարձավ «Սևանը»։
Ակումբի մամուլի ծառայությունը պատմել է՝ ինչի շնորհիվ հաջողվեց հաջողության հասնել այս մրցաշարում։
««Սևանը» Հայաստանի Առաջին խմբի չեմպիոնն է։
Երբ 2021 թվականի հունվարին «Սևանի» առջև խնդիր դրվեց միայն հաղթել առաջնության երկրորդ հատվածի բոլոր՝ 13 խաղերում, միգուցե ոմանք մտածեցին որ դա հնարավոր չէ։ Բայց «Սևանի» ղեկավարությունը, մարզչական կազմը, ֆուտբոլիստները ու բոլոր աշխատակիցները համարում էին, որ անհնարին ոչինչ չկա։ Եվ այդ մտածողության ու նվիրվածության, հավատի ու վստահության շնորհիվ «Սևանն» ապացուցեց, որ անհնարինն ակնհայտ է։
13 հաղթանակ ձմեռային արձակուրդներից հետո նույնքան խաղերում, և 14 անընդմեջ հաղթանակ։ Արդյունքում մեր թիմը արժանիորեն առաջին տեղն է զբաղեցնում ու կխաղանք Պրեմիեր լիգայում։
Հաստատ կխաղանք․․․․․․․․․․․»,-գրված է ակումբի հայտարարության մեջ։