«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նախատեսում է թիմի գլոբալ վերակառուցում իրականացնել: Այս մասին հայտնում է AS-ը:
Թիմից կարող են հեռանալ Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը, Սերխի Ռոբերտոն, Անտուան Գրիզմանը, Ֆիլիպե Կոուտինյոն և Ուսման Դեմբելեն:
Աղբյուրի փոխանցմամբ, Ալբան, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո», Բուսկետսը՝ Մյունխենի «Բավարիա», Գրիզմանը՝ ՊՍԺ: Կոուտինյուն կարող է վերադառնալ «Լիվերպուլ»: Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ԱՊԼ-ի ակումբներից մեկը: Սերխի Ռոբերտոն էլ կարիերան կարող է շարունակել ֆրանսիական ակումբներից մեկում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով նախատեսում է բաժանվել մի քանի բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից: