2020/21 մրցաշրջանի արդյունքներով Երևանի «Նոան» դարձավ Հայաստանի փոխչեմպիոն:
Վերջին տուրում «Նոան» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Վանին»:
Խաղի և ամբողջ մրցաշրջանի մասին խաղից հետո խոսել է թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն
«Ցավոք սրտի, մրցաշրջանն ավարտեցինք բացասական նոտայով: Այն, ինչի վրա աշխատում էինք տևական ժամանակ, այն ինչի համար պայքարում էինք այս ընթացքում, հաջողել չստացվեց, բոլորը նպատակաուղղված էին չեմպիոնության: Ֆուտբոլը մնում է ֆուտբոլ: Ամենայն հավանականությամբ, այս պահին այսպես պետք է լիներ:
Ամեն ինչ շատ պարզ է: Մեզ չբվականացրեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Չեմպիոնական պայքար մղելու ընթացքում տղաների վրա ճնշվածություն կար, որը խանգարեց»,-հավելեց Գունկոն: