«Վենեցիան» վերադարձել է Ա Սերիա: Բ Սերիայի փլեյ-օֆֆի եզրափակչում «Վենեցիան» ընդհանուր հաշվով հաղթեց «Ցիտադելլային» (1-0, 1-1)։
Ակումբի երկրպագուները նշել են թիմի վերադարձը էլիտար դիվիզիոն՝ նետվելով քաղաքի ջրանցքները: Նրանց հետ միասին ջրանցք է նետվել նաև ակումբի ամերիկացի նախագահ Դունկան Նիդերաուերը:
Ընդհանուր առմամբ, Վենեցիան 14 մրցաշրջան է անցկացրել Իտալիայի առաջնությունում: Թիմի լավագույն արդյունքը 1941/42 մրցաշրջանում երրորդ տեղն է: