Նախկին դարպասապահ և «Բավարիայի» տնօրենների խորհրդի անդամ Օլիվեր Կանն ընդգրկվել է գերմանական ֆուտբոլի փառքի սրահում: Նախկին ֆուտբոլիստը ընտրվել էր դեռ 2019-ին, սակայն դա հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Ես աներևակայելի հպարտ եմ: Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Գերմանիայի ֆուտբոլի ամենամեծ լեգենդներից մեկը: Երբ ես առաջին անգամ սկսեցի խաղալ Կարլսրուեի կազմում, ոչ ոք չէր մտածի, որ դա հնարավոր է: Շնորհակալություն գերմանական ֆուտբոլային ասոցիացիային՝ այս հատուկ ճանաչման ու հիանալի արարողության համար», — Instagram-ում գրել է Կանը:
Посмотреть эту публикацию в Instagram