«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի նկատմամբ:
The Sun-ի համաձայն, անգլիական ակումբը լրջորեն քննարկում է 28-ամյա սլովենացուն ձեռք բերելու տարբերակը և պատրաստ է գործարքի մեջ ներառել իր դարպասապահ Դավիդ Դե Խեային:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Օբլակը ստացավ իր 5-րդ Զամորայի գավաթը, որը, Իսպանիայի առաջնության արդյունքների համաձայն, շնորհվում է առաջնության լավագույն դարպասապահին՝ սեփական դարպասը նվազագույն քանակով բաց թողնված գոլերի միջին ցուցանիշների համաձայն:
Կարդացեք նաև՝ Օբլակը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ