Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության նախավերջին՝ 30-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Լեռնային Արցախին»:
Արցախյան թիմը հաղթեց 4-1 հաշվով: Բարեղամյանի թիմից միակ գնդակը խփեց Այունցը, իսկ մրցակցի կամզում աչքի ընկան Կարեն Շախկելդյանը, Համլետ Ասոյանն ու Արսեն Հովհաննիսյանը, մեկ անգամ էլ գրանցվեց ինքնագոլ:
Այս հաղթանակից հետո «Լեռնային Արցախը» 38 միավորով 5-րդն է, իսկ «Ուրարտու-2»-ը 32 միավորով 6-րդն է: