Ֆրանսիայի նորընծա չեմպիոն «Լիլի» դարպասապահ Մայք Մենյանը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «Լիլից»:
Մենյանը կտեղափոխվի Իտալիա ու կմիանա «Միլանին»: «Ռոսոներիները» տրանսֆերի դիմաց կվճարեն 15 մլն եվրո: Հաղորդվում է, որ դարպասապահն այսօր բուժզննում կանցնի: «Միլանը» չի երկարաձգի պայմանագրի ժամկետը թիմի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին:
Հաղորդվում է, որ Մենյանը կդառնա «Միլանի» հիմնական դարպասապահը՝ մյուս մրցաշրջանի ընթացքում: Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Մենյանը 21 խաղում դարպասն անառիկ է պահել: