«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը գովեստի խոսքեր է ասել հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Մեսսին անհավանական է, նա խաղում է ամենաբարձր մակարդակով: Նա ինձ համար լավագույնն է:
Ռոնալդուն ևս մեկ խաղացող է, որին ես կներառեի իմ երազած թիմում: Նա և Լեոն սկսեցին ֆուտբոլային պատմության դարաշրջան: Ես հիանում եմ նրանց նվաճումներով»,- մեջբերում է Օբլակին Goal-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յան Օբլակը կարող է հեռանալ «Աթլետիկոյից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մանրամասներն՝ այստեղ։