Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունը:
Առաջինը պայքարը սկսել են ազատ ոճայինները:
74 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի պատվիրակ Հրայր Ալիխանյանը 12-2 հաշվով ժամանակից շուտ հաղթեց հույն Գեորգիոս Կուգիումսիդիսին ու վաղը ոսկե մեդալը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցիչ Չերմեն Վալիևի հետ:
Ալիխանյանը «ճանապարհին» հաղթել էր ավստրիացի ու թուրք մրցակիցներին: