«Յուվենտուսը» կհեռացվի Ա Սերիայից, եթե պաշտոնապես չլքի Սուպերլիգան: Այս մասին հայտարարել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան, հայտնում է footballdaily-ին։
Սուպերլիգայի հիմնադիր տասներկու ակումբներից 9-ը արդեն դուրս են եկել Սուպերլիգայից ՝ ՈՒԵՖԱ-ի հետ համաձայնագրերի միջոցով: «Յուվենտուսը», «Ռեալը» և «Բարսելոնան» շարունակում են մնալ նախագծում:
Օրերս ՈՒԵՖԱ-ն եվրոպական Սուպերլիգա ստեղծելու փորձ արած որոշ ակումբների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել։ Մանրամասներն՝ այստեղ։