Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրի շրջանակում առաջատար «Սևանն» ընդունեց «Ուրարտու-2»-ին ու առավելության հասավ 4-1 հաշվով:
Մարզային թիմից աչքի ընկան Մհեր Սահակյանը, Արամ Սարգսյանը, դուբլի հեղինակ դարձավ Ֆրանցիս Նվանկվո Ուչենան, իսկ երևանյան ակումբի հեղինակության գնդակը խփեց Գևորգ Գրիգորյանը:
Այս հաղթանակից հետո «Սևանը» 53 միավորով միանձնյա առաջատարն է և 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Վեստ Արմենիայի» նկատմամբ: «Ուրարտուի» երկրորդ թիմը 32 միավորով 5-րդն է: