Corriere dello Sport-ը հայտնում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը:
Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմը» ակտիվ հետաքրքրություն էցուցաբերում իտալացի մասնագետի նկատմամբ:
Կոնտեն շարունակում է առաջնահերթությունը տալ «Ինտերում» մնալուն, բայց նա չի փակում դռները Անգլիա վերադառնալու համար:
Ավելի վաղ «Ինտերի» գործադիր տնօրեն Բեպե Մարոտան հույս է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կշարունակի աշխատանքը թիմի հետ նաև Իտալիայի առաջնությունում տարած հաղթանակից հետո։