Իռլանդական Ryanair ավիաընկերությունը թվիթերյան իր էջում հումորային անդրադարձ է կատարել Ժոզե Մոուրինյուի՝ «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն։
«Ժոզեն ուրախ կլինի իմանալ, որ մենք հիմա Լոնդոնից Հռոմ չվերթներ ենք իրականացնում ընդամենը 14,99 ֆունտով։
«Տոտենհեմում» նրա տիտղոսների բացակայությունից ելնելով՝ ակնկալում ենք, որ միայն ձեռքի ուղեբեռը բավարար կլինի այս ուղևորության համար»,- ասված է ավիաընկերության հրապարակման մեջ։
Jose will be happy to know that we currently fly London to Rome from only £14.99.
Due to his lack of trophies at Spurs, we expect a carry-on bag will suffice for this trip. https://t.co/O50nHSGcM6
— Ryanair (@Ryanair) May 4, 2021
Հիշեցնենք, որ «Ռոման» երեկ հայտարարեց, որ 2021/22 մրցաշրջանից թիմը կգլխավորի Ժոզե Մոուրինյուն։