ՊՍԺ-ի պաշտպան Տոմա Մենյեն կարող է փոխել ակումբային գրանցումը այս ձմռանը, գրում է Bild-ը:
Հաղորդվում է, որ բելգիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիան»: Գերմանական ակումբը հունվարին նախատեսում է ամրապնդել աջ պաշտպանի դիրքը:
Հիշեցնենք, որ փարիզեցիների հետ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հունիսին: