«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ա Սերիայի հերթական տուրում «Կրոտոնեին» 2-0 հաշվով հաղթելուց հետո մեկնաբանել է հանդիպումը։
«Գիտենք, որ մոտ ենք չեմպիոնությանն ու բացարձակ հանգիստ ենք։ Չեմ կարծում, թե ճիշտ կլիներ ինչ-որ մեկից կախված լինելը։
Բոլորը գիտեն, որ մենք նման մեծ ճեղքի մրցաշարային աղյուսակում հասել ենք աշխատանքի շնորհիվ ու դրա համար մեզ պետք չէ ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել։ Ամեն ինչ առաջվա պես մեր ձեռքում է»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
«Ներաձուրիները» Իտալիայի չեմպիոն կդառնան, եթե այսօր «Ատալանտան» չհաղթի «Սասուոլոյին»։