«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները կազմակերպել են երեկույթ, որին ներկա են եղել 22 մոդելներ Միլանից։ Այս մասին գրում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խնջույքը կազմակերպվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Ասթոն Վիլայի» դեմ խաղից հետո (6-1)։ Երեկույթին ֆուտբոլիստների կանայք ներկա չեն եղել։ Հատուկ այս երեկույթի համար հրավիրվել են 22 մոդելներ Միլանից։ Երեկույթը կայացել է Mere Golf սպա-կենտրոնում։
Հիշեցնենք, որ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում Սերխիո Ագուերոն երկու ռեկորդ էր գրանցել։ Արգենտինացի հարձակվողը կարիերայի 12-րդ հեթ-տրիկն էր գրանցել ԱՊԼ-ում ու շրջանցել էր Ալան Շիրերին։ Ագուերոն նաև դարձել էր ԱՊԼ-ում ամենաշատ գոլ խփած լեգեոները (177 գոլ)՝ շրջանցելով Թիերի Անրիին։
