«Տոտենհեմի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյուի հեռացումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Բացարձակ անկեղծ կլինեմ․ զարմացած եմ Ժոզե Մոուրինյուի հեռացմամբ։ Այդ առավոտյան ես գնացի բազա ու, երևի, պաշտոնական հայտարարությունից 5-10 րոպե առաջ։
Ուշադրության մեծ մասը կենտրոնացած էր Անգլիական Լիգայի Գավաթի եզրափակչի ու դրա պատրաստության վրա, բայց լսեք, չէ որ սա ֆուտբոլ է։ Ես արդեն եղել եմ թիմերում, երբ հեռացրել են մարզիչներին։ Չեմ կարծում, թե խաղացողներից ինչ-որ մեկը երբևէ կսպասի, որ իրենց գլխավոր մարզչին կհեռացնեն, բայց դա ֆուտբոլի մի մասն է, ու պիտի գործ ունենանք դրա հետ։
Ես գերազանց հարաբերություններ ունեի Ժոզեի հետ, նրան լավագույնն եմ մաղթում՝ ինչպիսին էլ լինի հաջորդ աշխատանքը։ Նա, ինչպես և մենք, գիտի, որ ֆուտբոլը կարող է դաժան լինել, ու մենք ուղղակի պիտի առաջ նայենք։ Հիմա պիտի պատրաստվենք մեծ եզրափակչին ու անհամբեր սպասում ենք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։