ԱՊԼ ղեկավարությունը պատրաստվում է փոխել մրցաշարի կանոնակարգը, որպեսզի կանխի Սուպերլիգա ստեղծելու նոր փորձերը։
Ինչպես տեղեկացնում է The Times-ը՝ ԱՊԼ-ն մտադիր է այնպիսի փոփոխություններ մտցնել, որպեսզի առաջնության մասնակիցներից ոչ մեկը չկարողանա նման մրցաշարեր ստեղծվելու դեպքում իր մասնակցությունն ունենալ։
Նշվում է, որ նման մրցաշար ստեղծելու նոր փորձերի դեպքում ԱՊԼ-ն կհեռացնի ակումբներին։ Աշխատանքը տարվում է Անգլիայի ֆուտբոլային միության հետ միասին։