«Յուվենտուսն» ակտիվացնում է ջանքերը ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է առաջարկներ դիտարկել արգենտինացու հարձակվողի վերաբերյալ ու նրան գնահատում է 50 մլն եվրո։ Նշվում է, որ ՊՍԺ-ն չի պատրաստվում իջեցնել նշանակված գինը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իկարդին պլանավորում է հեռանալ ՊՍԺ-ից այս ամառ։