Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ողջունել է անգլիական վեց ակումբների դուրս գալը Սուպերլիգայից: Երեկ «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմն» ու «Չելսին» հայտարարեցին նախագծից դուրս գալու մասին:
«Ես ողջունում եմ երեկ երեկոյան արված հայտարարությունը: Սա ճիշտ արդյունքն է ֆուտբոլասերների, ակումբների և ֆուտբոլային հանրության համար ամբողջ երկրում:
Մենք պետք է շարունակենք պաշտպանել մեր ազգային խաղը», — գրել է Ջոնսոնը թվիթերում:
Սուպերլիգայի նախագիծը, որը պետք է փոխարիներ Չեմպիոնների լիգային Եվրոպայի թոփ ակումբների համար, կասեցվել է: