«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպական Սուպերլիգայի նախագիծը 100% հաջողության հնարավորություն ունի:
«Ակումբների միջև «արյան դաշնագիր» է կնքվել, մենք շարունակում ենք առաջ շարժվել:
Այս նախագիծն ունի 100% հաջողություն»,- ասել է Անյելին:
Հիշեցնենք, որ այս գիշեր Եվրոպական Սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն են տարածել, որով հայտնում են ծրագրի կասեցման մասին: