Հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»։
Ինչպես հաղորդում է beteve.cat-ը՝ արգենտինացին որոշել է տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին նա արդեն ասել է ընտանիքին ու ընկերներին։
Կատալոնական ակումբը Ագուերոյին երկու տարվա պայմանագիր է առաջարկում և հարձակվողը պատրաստ է ստորագրել այն։