«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը բացասական է արձագանքել եվրոպական Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ նորությանը։
«Սա պատերազմ է ֆուտբոլի դեմ։ Մրցակցության բացակայությունը հակասում է այն ամենին, ինչ քարոզում է ֆուտբոլը։ Այս մարդիկ գաղափար չունեն՝ ինչ է ֆուտբոլը»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Reuters-ը։
Հիշեցնենք, որ այսօր եվրոպական առաջատար 12 ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։