«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնվել է «Սպարտակի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է romamagazine.net-ը:
«Սպարտակը» այն թիմն է, որը հուսահատորեն ցանկանում է թիմի ղեկին տեսնել Ֆոնսեկային: Երեկ «Ռոմայի» մարզիչը ակնարկեց, որ չգիտի ՝ կշարունակի՞ աշխատել Հռոմում: Դա պայմանավորված է հենց այն փաստով, որ ռուսական ակումբը հետաքրքրված է նրանով», — գրում է աղբյուրը:
Sportmediaset-ը ևս հայտնում է«Սպարտակի» հետաքրքրության մասին Ֆոնսեկայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մինչ Իտալիայում աշխատելը Ֆոնսեկան գլխավորում էր Դոնեցկի «Շախտյորը»: Նրա գլխավորությամբ հռոմեացիները դուրս եկան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղան «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: