Չորեքշաբթի, ապրիլի 14-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բորուսիա» — «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով ՝ հօգուտ անգլիական թիմի:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խփել է հաղթական գոլը: 20-ամյա կիսապաշտպանի համար սա 6-րդ գոլն է այս մրցաշարում: Այսպիսով, Ֆոդենը ռեկորդ սահմանեց 21 տարեկանից ցածր անգլիացի ֆուտբոլիստների շրջանում:
Նախկինում նա Չեմպիոնների լիգայում մինչև 21 տարեկան անգլիացի ֆուտբոլիստների շրջանում գոլերի լավագույն արդյունքը կիսում էր Ալան Սմիթի և Ջեյդոն Սանչոյի հետ՝ 5-ական գոլ:
Բացի այդ, Ֆոդենը 21 տարեկանը չլրացած միայն երկրորդ խաղացողն է, ով գոլ է խփել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի երկու դիմակայություններում: 2016/17 մրցաշրջանում առաջին անգամ դա արել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն: