VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Չարենցավանի «Վանը» ընդունել էր Երևանի «Փյունիկին» ու խոշոր հաշվով պարտություն կրեց։ Հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով։
Խաղի 29-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարն ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացրեց տանտերերի պաշտպան Դոսային։ Ընդամենը 3 րոպե անց հյուրերը բացեցին հանդիպման հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Ալիկ Առաքելյանը։
Մինչև 83-րդ րոպե թիմերը երկուստեք գրոհներ էին իրականացնում, երբ «Փյունիկի» կազմում աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Իգորը։ Իսկ երկու րոպե անց Կարաբալյոն հաշիվը դարձրեց խոշոր։
Եղիշե Մելիքյանի սաները վաստակեցին 3 միավոր, սակայն մրցաշարային աղյուսակում թիմերի դիրքերի փոփոխություն տեղի չունեցավ․ «Փյունիկը» 18 միավորով մնաց 8-րդ, իսկ «Վանը» 21 միավորով՝ 7-րդ հորիզոնականում։