Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրություն է ցուցաբերում «Նապոլիի», «Չելսիի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի նկատմամբ, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն, իտալացի մասնագետը ամռանը կարող է փոխարինել լոնդոնյան ակումբի ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որի գլխավորությամբ «Տոտենհեմը», ամենայն հավանականությամբ, չի հայտնվի Չեմպիոնների լիգայում։
62-ամյա Սարին ներկայումս գործազուրկ է: 2020-ի ամռանը նա հեռացվեց «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից, չնայած այն բանին, որ ակումբի հետ նվաճեց առաջնության չեմպիոնի տիտղոսը: