Հայաստանը միշտ իմ սրտում է. Մարկոսի ծավալուն հարցազրույցը` ArmSport-ին — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

    Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

    Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

    Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

    Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

    Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

    Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

    Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

            Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

            Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

            Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

            Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

            Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

            Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

            Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Հայաստանը միշտ իմ սրտում է. Մարկոսի ծավալուն հարցազրույցը` ArmSport-ին

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Թոփ, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  09.04.21 / 18:50
                  0

                  Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Երևանի «Արարատում» ու «Փյունիկում» փայլուն կարիերա անցկացրած ամենահայ բրազիլացի Մարկոս Պիզելին արդեն մեկ տարուց ավելի է հայրենի Բրազիլիայում է:

                  Մարկոսին  2006 թվականին Բրազիլիայից Հայաստան բերեց լեգենդար Արկադի Անդրեասյանը: «Արարատում» բրազիլացին հանդես է եկել մինչեւ 2008 թվականը՝ մասնակցելով 78 հանդիպման, որոնցում խփել  է 44 գոլ: Այնուհետև Պիզելին տեղափոխվել է  «Փյունիկ» և հանդես եկել 2008-2011 թվականներին, որից հետո խաղացել է Դոենցկի «Մետալուրգում», ռուսական «Կուբանում», «Կրասնոդարում», ԱՄԷ-ի մի քանի թիմերում, ինչպես նաև ղազախական «Ակտոբեում»: 2019-ի հունվարին Մարկոսը ծնկի վիրահատության ենթարկվեց, որից հետո վերականգնողական փուլ անցավ ու շարունակեց ելույթները ղազախական թիմում: Պայմանագրի ժամկետն ավարտելուց հետո «բրազիլահայ» ֆուտբոլիստը որոշեց չերկարաձգել այն ղազախական ակումբի հետ ու վերադարձավ Բրազիլիա, որից հետո եկավ Հայաստան ու պայմանագիր կնքեց երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ, սակայն օրեր անց հայտնի դարձավ՝ ծնկի վնասվածքը Բրազիլիայում մարզման ընթացքում զգացնել է տվել, ու ֆուտբոլիստը կրկին պետք է ենթարկվեր վիրահատության։ Մարկոս Պիզելին չգնաց այդ քայլին և որոշում կայացրեց ավարտել ֆուտբոլիստի կարիերան՝ այդպես էլ ոչ մի հանդիպում չանցկացնելով Հայաստանի չեմպիոնի կազմում:

                   Կարիերան ավարտելու որոշման մասին, Հայաստանի հավաքականում հանդես գալու և մի շարք այլ թեմաների մասին ամենահայ բրազիլացին խոսել է ArmSport-ի հետ զրույցում: 

                  -Ինչպե՞ս որոշում կայացրեցիք  ավարտել կարիերան:

                  -Բրազիլիայում 2019-ին ես վիրահատության ենթարկվեցի, ու ամեն ինչ նորմալ էր: Դրանից հետո անցա ֆիզիոթերապիայի մեծ կուրս ու սկսեցի խաղալ թիմում: Պայմանագրի ավարտից հետո եկա Բրազիլիա:  Երբ խաղադաշտի վրա մարզվեցի, զգացի, որ ծունկս ինձ նեղություն է տալիս: Առաջարկ ունեի «Արարատ-Արմենիայից»: Որոշեցինք, որ գամ Հայաստան ու տեղում որոշենք: Մի ամբողջ օր ծանրաբեռնված մարզվեցի, բայց ծնկիս ցավն ավելի խորացավ: Հետազոտություն անցնելուց հետո հայտնի դարձավ, որ մենիսկի հետ կապված խնդիր կար, ու նորից պետք է վիրահատության երթարկվեի: Երբ իմացա այդ մասին շատ տխրեցի ու սկսեցի մտածել կարիերան ավարտելու մասին, քանի որ արդեն մեկ վիրահատություն տարել էի: Այդ ժամանակ նաև կինս երեխա էր սպասում, ես արդեն 35 տարեկան էի, ընտանիքիցս հեռու էի, և ես երկար մտածելուց հետո որոշեցի, որ ավարտեմ կարիերաս, որովհետև չեմ կարող խաղալ 50-60 տոկոսով: Պետք է պատրաստ լինեմ 100 տոկոսով:  Այդ պատճառով ես ակումբի ղեկավարությանն ասացի, որ ինձ համար էլ, ակումբի համար էլ ավելի լավ է, որ չխաղամ: Իհարկե որոշումը շատ դժվար էր, բայց կրկնում եմ՝ կինս երեխա էր սպասում, ծունկս նեղություն էր տալիս շատ և արդեն 35 տարեկանում դժվար էր վիրահատվել նորից ու սկսել խաղալ:

                  -Ինչո՞վ եք զբաղվում հիմա Բրազիլիայում:

                  -Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո դեռ ոչնչով չեմ զբաղվում: Ժամանակս ավելի շատ անցկացնում եմ ընտանիքիս հետ: Մեր ընտանիքում զույգ աղջիկներ են լույս աշխարհ եկել,  այդ պատճառով հիմա ավելի շատ ընտանիքիս հետ եմ անցկացնում: Այս տարի նոր եմ սկսել աշխատել ՀՖՖ-ի հետ՝ որպես դեսպան Հարավային Ամերիկայում: Ինտերնետով հետևում եմ ֆուտբոլի նորություններին ու զարգացումներին և այս տարի հավաբանաբար կսկսեմ մարզչական դասընթացների մասնակցել:

                  -Երկար տարիներ խաղացել եք Հայաստանում: Ի՞նչն է Ձեզ համար ամենահիշարժանը: 

                  -Ինձ համար ամենահիշարժան օրը Պորտուգալիայի հետ խաղն է: Բայց ես ուրիշ բան կասեմ, թե որն էր ինձ համար ամենակարևորը:  Ես, Ռուբեն Հայրապետյանն ու Վարուժան Սուքիասյանը հանդիպել ենք, մենք մի քիչ երկար ենք խոսել ու որոշել ենք, որ ես կստանամ ՀՀ քաղաքացիություն ու կկարողանամ հանդես գալ Հայաստանի հավաքականում: Դա ինձ համար Հայաստանում ամենակարևոր օրն էր, որովհետև ես զգացի, որ այդ օրվանից իմ կյանքն ամբողջությամբ փոխվեց: Ոչ մեկ չգիտի, թե ես ինչքան լավ զգացի ինձ ու ուրախացա, որ կարող եմ խաղալ Հայաստանի հավաքականում:

                  -Հայաստանից բացի խաղացել եք նաև այլ երկրներում: Որտե՞ղ է եղել կարիերայի լավագույն ժամանակաշրջանը:

                  -Հայաստանում լավ ժամանակներ շատ են եղել, բայց ինձ համար լավ էին նաև «Կուբանում» հանդես գալու տարիները: Կարծում եմ՝ իմ ակումբային կարիերայի լավագույն ժամանակն անցկացրել եմ հենց «Կուբանում», հետո նաև Ղազախական «Ակտոբեում»: Այս երկու ակումբներում շատ լավ ժամանակաշրջան եմ անցկացրել:

                  -Ինչո՞վ էր Ձեզ համար առանձնանում Հայաստանը:  

                  -Ես ու կինս շատ ենք սիրում Հայաստանը, որովհետև մարդիկ շատ  հանգիստ են ու լավ մարդիկ են: Ես Բրազիլիայում եմ ապրում, և բոլորը գիտեն, որ այստեղ շատ վտանգավոր է երեկոյան տանից դուրս գալը: Իսկ Հայաստանում  հանգիստ էր ամեն ինչ, կարող ես հանգիստ քայլել փողոցով ցանկացած ժամի: Այն կյանքը, որն ապրել ենք Հայաստանում, չենք կարող ապրել Բրազիլիայում: Այդ պատճառով շատ եմ սիրում Հայաստանն ու հայերին:

                  -Նախկին խաղընկերներից ո՞ւմ հետ եք կապի մեջ:

                  -Շատ մարդիկ կան, որ իմ ժամանակ խաղում էին հավաքականում կամ ակումբում, խոսում ենք երբեմն: Գևորգ Ղազարյանը, Արաս Օզբիլիսը իմ լավ ընկերներն են, Հենոյի հետ մեկ-մեկ եմ խոսում, որովհետև չեմ ուզում իրեն խանգարել, պատկերացնում եմ, թե քանի հոգի է իրեն գրում կամ զանգում: Դավիթ Մանոյանը, Կարլեն Մկրտչյանը՝ շատ-շատ ընկերներ ունեմ: Ես մի քանի տարի խաղացել եմ Հայաստանում, ու շատ լավ ընկերներ ունեմ,  որոնց հետ կշարունակեմ ընկերություն անել մինչև կյանքի վերջ, քանի որ իրենք շատ լավն են: Սոցցանցերում ես ակտիվ չեմ ընդհանրապես, դրա համար շատ մարդկանց հետ չեմ շփվում հաճախ, բայց նրանք բոլորն իմ սրտում են: Հենց գամ Հայաստան կհանդիպեմ բոլորի հետ:

                  -Ո՞վ է ամենաուժեղ հայ ֆուտբոլիստը, ում հետ խաղացել եք:

                  -Պարզ է, որ Մխիթարյանն է: Նա հասավ մի տեղ, որ ոչ մի հայ երևի չի հասել, բայց ես ուրիշ կերպ կպատասխանեմ: Պարզ է , ֆուտբոլում շատ խանգարող բաներ կան: Ես մեծ տաղանդ եմ տեսել Էդգար Մանուչարյանի ու Արաս Օզբիլիսի մոտ, երկուսն էլ տաղանդավոր են, բայց վնասվածքները երկուսին էլ խանգարեցին: Ինձ համար իրենք առանձնահատուկ տաղանդ են ունեցել:

                  -Ձեր կարիերայի ամենահիշարժան գոլը:

                  -Պորտուգալիայի հավաքականին խփած գոլն էր: Դա իմ կյանքի ամենագեղեցիկ գոլն էր: Կարևոր չասեմ, բայց ամենասիրունն էր միանշանակ:

                  -Եվրո-2012-ի ընտրական փուլում շատ մոտ էինք, որ դուրս գայինք խմբից: Ի՞նչը խանգարեց մեզ:

                  -Դա շատ դժվար է: Ոչ մի բան չի խանգարել, մենք այդ ժամանակ շատ լավ ֆուտբոլ ենք խաղացել: Ես կասեմ, որ առաջին հերթին մեզ խանգարել է փորձի պակասը, որովհետև այդ ժամանակ շատ բարձր մակարդակի ֆուտբոլ էինք խաղում, բայց բոլորս շատ երիտասարդ էինք, ու առաջին անգամ էինք նման արդյունքի հասնում:

                  -Հիմա հետևո՞ւմ եք Հայաստանի առաջնության խաղերին: Ի՞նչ տարբերություն կա հիմա ու այն ժամանակ:

                  -Այո, հետևում եմ, և միանշական է,  որ տարբերութուն կա՝ մանավանդ խաղադաշտերի որակի մասով: Հիմա Հայաստանի առաջնության բոլոր խաղադաշտերը շատ բարձրակարգ են: Դա շատ լավ է, նշանակում է, որ խաղի որակն ավելի լավը կլինի: Դրա համար մենք պիտի մեր ֆուտբոլի ֆեդերացիային շնորհակալություն հայտնենք: Հիմա ակումբներն ավելի շատ ուժեղ լեգիոներներ են բերում, ու ավելի շատ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստներ ունեն: Իմ կարծիքով մեծ փոփոխություններ են եղել վերջին տարիներին:

                  -Դուք նաև Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան եք: Ի՞նչ աշխատանք եք կատարում:

                  -Ֆեդերացիան միշտ էլ փնտրում է հայկական ազգանունով ֆուտբոլիստ, որին կկարողանա հրավիրել հավաքական: Ես հիմա այստեղ շատ եմ նայում հայ ֆուտբոլիստներին ու մի քանի հոգու ճանաչում եմ, ովքեր նոր են սկսում բարձր մակարդակով խաղալ: Իհարկե շատ կան, բայց ես միայն ուղարկում եմ ֆեդերացիա, իսկ մնացածն արդեն մարզիչն է որոշում: Հիմա իմ աշխատանքը դա է, որ գտնեմ հայ ֆուտբոլիստներին, ովքեր ունեն պոտենցիալ, որպեսզի խաղան հավաքականում:

                  Հայաստանի հավաքականի փայլուն ելույթների մասին Մարկոսի կարծիքն՝ այստեղ: 

                  -Դուք հայ երկրպագուների կողմից ամենասիրված ֆուտբոլիստներից մեկն եք: Ի՞նչ կասեք երկրպագուներին:

                  — Ես ուրիշ երկրում եմ ծնվել ու մեծացել, բայց այսօր ինձ զգում եմ հայ այնպես, ինչպես դուք: Հայաստանը շատ եմ սիրում ու հարգում: Երևի դրա համար են շատ սիրում ինձ, բայց շատ ուրախ եմ դրա համար: Հայաստանն ինձ շատ բան է տվել՝ մանավանդ ֆուտբոլում: Շնոհակալություն եմ հայտնում բոլորին ու շնորհավորում բոլորիս Հայաստանի հավաքականի հաջողության համար: Հավաքականն ազգի համար է խաղում, ու ես շատ լավ եմ ինձ զգում, երբ տեսնում եմ, որ հայ ազգն ուրախանում է:

                  -Նախորդ տարին Հայաստանի համար ծանր ժամանակաշրջան էր: Ինչքանո՞վ եք տեղյակ եղել արցախյան պատերազմի մասին: 

                  -Իմացել եմ պատերազմի մասին ու  շատ եմ տխրել: Ի՞նչ պետք է ասեմ՝ շատ վատ եմ զգացել ինձ, որովհետև Արցախի ժողովուրդն ուզում է հանգիստ ապրել, դրա համար ես ինձ շատ վատ եմ զգացել ու տխրել, որովհետև գիտեմ, որ Արցախի մարդիկ շատ լավ ու հասարակ մարդիկ են, ու իրենք մեղավոր չեն այս ամենի համար: Ուրիշ բան չեմ կարող ասել, որովհետև մենք լավ գիտենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ է կոնֆլիկտի մեջ են, դրա համար ինձ համար դժվար է բան ասել, բայց ես շատ եմ տխրել հայ ժողովրդի համար: Ուրիշ բան չեմ կարող ասել, որովետև սա նաև քաղաքականություն է, որի մասին շատ բան չգիտեմ:

                  -Մտածե՞լ եք նորից Հայաստան գալու մասին:

                  -Իհարկե, Հայատսանը շատ եմ կարոտում ու ամեն ինչն եմ շատ կարոտում: Ուտելիքները, փողոցները, սրճարանները: Պարզ է, որ հիմա պանդեմիայի մեջ ենք, բայց երևի այս տարի կգամ Հայաստան: Երևի ամեն տարի էլ կգամ Հայաստան, որովհետև Հայաստանն իմ սրտում ու մտքում է, մանավանդ հիմա, որ աշխատում եմ ֆեդերացիայի հետ: Անպայման կգամ Հաայստան, դա հարց չէ: Հիմա դժվար ժամանակաշրջան է կորոնավիրուսի հետ կապված, բայց իրավիճակի շտկվելուն պես անպայման գալու եմ:

                   

                  Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ

                   

                  Թեգեր: Մարկոս Պիզելի
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ռմբարկուների ցանկը

                  13.10.24

                  Մեծ հույս ունեմ, որ խմբում կգրավենք 2-րդ տեղը. Մարկոս Պիզելիի բացառիկ հարցազրույցը՝ ArmSport-ին

                  06.04.21

                  Մարկոսը բրազիլական հեռուստաընկերությանը պատմել է Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության մասին

                  23.10.20

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

                  00:41 / 07.06.25

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

                  23:55 / 06.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  23:30 / 06.06.25

                  Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

                  23:28 / 06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  23:15 / 06.06.25

                  🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

                  22:52 / 06.06.25

                  Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

                  22:37 / 06.06.25

                  Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

                  22:30 / 06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  22:15 / 06.06.25

                  Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտվեց Կիպրոսին

                  21:37 / 06.06.25

                  🎥 Սպերցյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավում է Կոսովոյի դարպասը

                  21:33 / 06.06.25

                  Screenshot

                  Թիկնիզյանի և Սպերցյանի գոլերի շնորհիվ հաղթում ենք Կոսովոյին

                  21:28 / 06.06.25

                  Դանի Ալվեսը տեղափոխվում է ռուսական ակումբ. հայտնի են մանրամասները

                  21:15 / 06.06.25

                  Ջորկաեֆի գլխավորությամբ առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց

                  20:48 / 06.06.25

                  Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

                  20:38 / 06.06.25

                  Պաշտոնական․ Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչին

                  20:30 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.