Հայտնի է դարձել՝ ով կսպասարկի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև կայանալիք խաղը։
Նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը՝ ապրիլի 8-ին, բայց Marca-ի տեղեկացմամբ՝ «Էլ կլասիկոն» կսպասարկի Մատեու Լաոսը, որը դատելու է նաև ՉԼ քառորդ եզրափակչի այսօր կայանալիք «Բավարիա»-ՊՍԺ հանդիպումը։ VAR-ի պատասխանատուն կլինի Սոտո Գրադոն։
Նշվում է, որ նախապես «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև խաղը պիտի սպասարկեր Դե Բուրգոս Բենգոէչեան, իսկ այլընտրանքային տարբերակը Մունուէր Մոնտերոն էր։ Բայց արդյունքում մրցավարական կոմիտեն փոխել է որոշումը։
«Ռեալ»-«Բարսելոնա» խաղը կկայանա ապրիլի 10-ին Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում։ Խաղի սկիզբը Երևանի ժամանակով 23:00-ին է։