Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Վեստ Արմենիան» այսօր սեփական հարկի տակ կընդունի 2-րդ տեղում ընթացող «Սևանին»:
Այս հանդիպումն իհարկե ոչ միայն տուրի, այլ ընթացիկ առաջնության կենտրոնական հանդիպումն է: Երկու թիմերն էլ արտոնագրվել են ու հնարավորություն են ստացել մասանկցելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գալիք առաջնությանը:
Հիշեցնենք, որ մինչև առաջնության մեկնարկը, ՀՖՖ կանոնակարգով նախատեսված էր, որ Առաջին խմբի հաղթողը միանգամից նվաճելու է ՀՊԼ-ի ուղեգիր, իսկ 2-րդ տեղը գրաված թիմը անցումային հանդիպում է անցկացնելու 9-րդ տեղը գրաված թիմի հետ, սակայն առաջնության ընթացքում երկու ակումբների Բարձրագույն խմբից դուրս գալը խառնեցին բոլոր պլանները և դեռ հստակություն չկա, թե Առաջին խմբի քանի թիմ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Բարձրագույն խմբում:
Այս մասին դեռևս ՀՖՖ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Ամեն դեպքում, չի բացառվում, որ այս երկու թիմերն էլ անկախ իրենց զբաղեցրած դիրքից կկարողանան մասնակցել ՀՊԼ-ի գալիք առաջնությանը, սակայն առաջին տեղ գրավելով ակումբներն իրենց կապահովագրեն ավելորդ ռիսկից, և ամենայն հավանականությամբ, միանգամից իրավունք կստանան հանդես գալ ՀՊԼ-ի գալիք առաջնությանը: Այս տեսանկյունից իհարկե այս հանդիպումն անփաչ մեծ հետաքրքրություն է պարունակում:
Այս մրցաշրջանում թիմերը հանդիպել են մեկ անգամ: Նախորդ տարվա հոկտեմբերին կայացած 10-րդ տուրի խաղում «Վեստ Արմենիան» հաղթել է 3:1 հաշվով: Ընդհանուր առմամբ թիմերը հանդիպել են 4 անգամ: Այս խաղերից «Սևանը» հաղթել է միայն մեկում, 2019-ին ընկերական խաղում առավելության հասնելով 4:3 հաշվով: Մյուս 3 խաղերում հաղթել է «Վեստ Արմենիան»:
Հիշեցնենք, որ 21-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Վեստ Արմենիան»՝ 37 միավորով: Երկորրդ տեղում ընթացող «Սևանն» ունի 35 միավոր: