«Կադիսի» պաշտպան Խուան Կալան պատասխանել է «Վալենսիայի» խաղացող Մուկտար Դիակաբիի կողմից ռասիստական արտահայտություններ անելու մեղադրանքներին:
«Ես Դիակաբիին ասացի, որ ինձ հանգիստ թողնի: Ինչ-որ պահի նա դադարեցրեց խաղալ և մոտեցավ ինձ, ասելով, որ ես նրան վիրավորել եմ: Ես երբեք նման բան չեմ ասել:
Այն, ինչ Դիակաբին պնդում է, սուտ է: Ես վաղը կավարտեմ ֆուտբոլ խաղալ, եթե նա նշի «Կադիսի» խաղացողի անունը, ով իբր ասել է, որ ես ներողություն կխնդրեմ, իսկ հետո «Վալենսիան» կվերադառնա խաղադաշտ:
Հիմա ես կանգնած եմ հանրային քննադատության առջև: Եվ ես մտադիր եմ դատի տալ Անիլ Մուրտիին (Վալենսիայի նախագահ): Ես չգիտեմ՝ Դիաբաբին հորինե՞լ է այդ վիրավորանքները, թե՞ ես սխալ եմ լսել: Լրատվամիջոցները այս պատմությունը կրկեսի են վերածել:
Հանդիպումներն այժմ ընթանում են առանց հանդիսատեսի: Խաղադաշտում կա 20-25 տեսախցիկ, խոսափող, ֆուտբոլիստ, մրցավար, և ոչ ոք ոչինչ չի լսել», — մեջբերում է ֆուտբոլիստին El Chiringuito TV-ն:
29-րդ տուրում «Վալենսիան» արտագնա սկանդալային խաղում պարտվեց «Կադիսին»: «Չղջիկները» 1-2 հաշվով արտագնա պարտություն կրեցին: «Կադիսը» հաղթանակը կորզեց 88-րդ րոպեին: Հանդիպման 36-րդ րոպեին «Կադիսի» պաշտպան Կալայի հետ բախվելու հետևանքով լեզվակռիվ սկսվեց նրա ու «Վալենսիայի» կիսապաշտպան Դիակաբիի միջև, որի ընթացքում, ըստ Դիակաբիի, հնչել են ռասիստական վիրավորանքներ: Երկար քննարկումից հետո «Վալենսիայի» խաղացողները մեկ մարդու պես լքեցին խաղադաշտը՝ ի նշան բողոքի:
Marca պարբերականը հրապարակել է այդ դրվագի մանրամասները, որոնք մրցավարի կողմից ներկայացվել են հանդիպման զեկույցում։