ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի՝ կորոնավիրուսի տեստի պատասխանը դրական է:
Ֆուտբոլիստն ինքնամեկուսացվել է և բաց կթողնի թիմի առաջիկա 2 խաղերը: ՊՍԺ-ն ապրիլի 3-ին կմրցի «Լիլի» հետ, իսկ ապրիլի 7-ին՝ ՉԼ-ի շրջանակում կհանդիպի Մյունխենի «Բավարիային»:
Օրեր առաջ Վերատին Իտալիայի հավաքականի կազմում Մունդիալ-2022-ի շրջանակում մասնակցեց 2 հանդիպման: