ԱԱ-2022 ընտրական փուլը՝ մեր դիտակետում․ Հայկական հրաշք, ռեկորդներ և հակառեկորդներ, թվեր և փաստեր — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

    Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

    Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

    Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

    Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

    Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

    Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

    Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

            Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

            Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

            Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

            Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

            Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

            Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

            Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  ԱԱ-2022 ընտրական փուլը՝ մեր դիտակետում․ Հայկական հրաշք, ռեկորդներ և հակառեկորդներ, թվեր և փաստեր

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Հայաստան, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  02.04.21 / 16:18
                  0

                  Այս շաբաթ ավարտվեցին ԱԱ-2022-ի եվրոպական գոտու ընտրական փուլի առաջին երեք տուրերը։ Այժմ կարող ենք ամփոփել մրցաշարի գարնանային հատվածը՝ մեր դիտակետում ունենալով բոլոր խմբերում տիրող իրավիճակն այս պահին։

                  Նախ, նշենք, որ միայն չորս հավաքականներ երեք խաղերից հետո ոչ մի միավոր չեն կորցրել. Հայաստան, Անգլիա, Դանիա և Իտալիա: Շվեդիան և Շվեյցարիան ունեն վեցական միավոր՝ ընտրական այս փուլում անցկացրած երկու հանդիպումներում: Մնացած բոլոր թիմերն արդեն միավորներ են կորցրել:

                  Մրցաշարի ամենարդյունավետ հավաքականներն են Դանիան (14 գոլ), Բելգիան (12 գոլ) և Նիդերլանդները (11 գոլ)։ Ոչ մի գոլ բաց չեն թողել միայն Դանիան, Իտալիան և Շվեդիան։ Մրցաշարի լավագույն ռմբարկուն 5 գոլով Ալեքսանդր Միտրովիչն է Սերբիայի հավաքականից, իսկ գոլային փոխանցումների քանակով լավագույնը նույն հավաքականի մեկ այլ խաղացող է՝ Դուշան Տադիչը (4 փոխանցում):

                  Հիշեցնենք, որ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճում ընտրական խմբերի առաջին տեղը զբաղեցրած թիմերը, իսկ մնացած ուղեգրերը փլեյ-օֆֆ փուլում կխաղարկեն երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը:

                  10 խմբերում ՝ որոնք կազմված են 5-ական և 6-ական թիմերից, այս պահին հետևյալ իրավիճակն է․

                  ✅ A խումբ. Սկանդալ ու անակնկալ

                  1. Պորտուգալիա — 7 միավոր
                  2. Սերբիա — 7
                  3. Լյուքսեմբուրգ- 3
                  4. Իռլանդիա — 0
                  5. Ադրբեջան — 0

                  Այս խմբում առանձնապես ոչ ոք չէր էլ կասկածում, որ ֆավորիտները Պորտուգալիայի և Սերբիայի հավաքականներն են։ Եվ այժմ նրանք 7-ական միավորով խմբում առաջատարներն են։

                  Երրորդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լյուքսեմբուրգի դեմ խաղում (3:1) ազգային հավաքականի մարզաշապիկով 103-րդ գոլը խփեց։ Ալի Դաեիի (Իրան) համաշխարհային ռեկորդին հասնելու համար Ռոնալդուին մնում է վեց գոլ խփել հավաքականի կազմում: Հարձակվողը նաև շարունակեց անհավանական շարքը, որում 18 տարի անընդմեջ գոլ է խփում Պորտուգալիայի հավաքականի կազմում, իսկ ամենաարդյունավետ տարին 2019 թվականն էր, երբ նա հավաքականում անցկացրած 10 խաղում կարողացավ 14 անգամ գրավել մրցակցի դարպասը:

                  Իսկ Պորտուգալիա-Սերբիա հանդիպման (2: 2) ավարտին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարվածեց դարպասին, սակայն սերբ պաշտպան Ստեֆան Միտրովիչը հեռացրեց գնդակը դարպասից: Մրցավարները՝ Դենի ՄաքՔիլիի գլխավորությամբ, կարծել էին, որ այս դրվագում գնդակը չի հատել սահմանը, ուստի գոլ չի գրանցվել: Դրանից հետո Ռոնալդուն բարկացած հանել էր ավագի թևկապը և նետել խոտածածկին, ինչը բուռն քննարկման թեմա էր դարձել ֆուտբոլային աշխարհում։

                  Մեծ անակնկալ այս խմբում մատուցեց Լյուքսեմբուրգի հավաքականը՝ 1-0 հաշվով հաղթելով իռլանդացիներին։

                  ✅ B խումբ․ Զլատանի վերադարձը

                  1․ Իսպանիա — 7
                  2․ Շվեդիա — 6
                  3․ Հունաստան — 2
                  4․ Վրաստան — 1
                  5․ Կոսովո — 0

                  Նույնը կարելի է ասել այս խմբի համար․ երկու բացահայտ ֆավորիտ։ Իսկ գլխավոր իրադարձությունն այս խմբի կարելի է համարել Զլատան Իբրահիմովիչի վերադարձն ազգային թիմ։ «Միլանի» հարձակվողը դարձավ Շվեդիայի ազգային հավաքականի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը: Իբրահիմովիչը խաղադաշտ է դուրս եկել 39 տարեկան 173 օրական հասակում Վրաստանի հետ 2022 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի 1-ին տուրի խաղում (1: 0):

                  Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսի համար Կոսովոյի դեմ հանդիպումը (3:1) 180-րդն էր հավաքականի կազմում: Այսպիսով, 35-ամյա ֆուտբոլիստը հավաքականների կազմում անցկացրած խաղերի քանակով երրորդն է աշխարհում: Ըստ այդ ցուցանիշի, նա հասել է Օմանի ներկայացուցիչ Ահմեդ Մուբարաքին:

                  Իսպանիան նաև գերազանցել է Արևմտյան Գերմանիայի ռեկորդը՝ Աշխարհի առաջնության ընտրական 37 անընդմեջ հանդիպումներում դառնալով գոլի հեղինակ: Նախորդ ռեկորդը կազմել է 36 խաղ և գրանցվել է 1934-1985 թվականների ընթացքում:


                  ✅ C խումբ․ Բացահայտ ֆավորիտը

                  1․ Իտալիա — 9
                  2․ Շվեյցարիա — 6
                  3․ Հս․ Իռլանդիա — 1
                  4․ Բուլղարիա — 1
                  5․ Լիտվա — 0

                  Այս խմբի վերաբերյալ ասելու շատ բան չկա․ Իտալիան այստեղ բացահայտ ֆավորիտն է։ Իտալիան գոլ բաց չի թողել 7-րդ անընդմեջ խաղում, ընդ որում դրանք բոլորն էլ ավարտել է հաղթանակով։ Սա Իտալիայի հավաքականի պատմության մեջ լավագույն արդյունքն է։ Բացի այդ, իտալացիներն իրենց անպարտելի հանդիպումների շարքը հասցրեցին 25 խաղի: 2006 թվականից ի վեր սա լավագույն ցուցանիշն է։ Այնպես որ, այս խմբում ֆավորիտն ակհայտ է, իսկ մյուս թիմերին մնում է պայքարել երկրորդ տեղի համար։


                  ✅ D խումբ․ Բացահայտ ֆավորիտը․ մաս 2

                  1․ Ֆրանսիա — 7
                  2․ Ուկրաինա — 3
                  3․ Ֆինլանդիա — 2
                  4․ Բոսնիա և Հերցեգովինա — 1
                  5․ Ղազախստան — 1

                  Մեկ խումբն ասես մյուսի շարունակությունը լինի․ այստեղ ևս կա մեկ բացահայտ ֆավորիտ, և մնացածը․․․ Այս խմբում, հավանաբար, ավելի հետաքրքիր կլինի հետևել երկրորդ տեղի համար պայքարին։ Ի դեպ, ֆրանսիացի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում իր 45-րդ անընդմեջ խաղն է անցկացրել Ղազախստանի հետ խաղում, ինչը նոր ռեկորդ է:


                  ✅ E խումբ․ Բելառուսների հակառեկորդը, Բելգիան շարունակում է փայլել

                  1․ Բելգիա — 7
                  2․ Չեխիա — 4
                  3․ Ուելս — 3
                  4․ Բելառուս — 3
                  5․ Էստոնիա — 0

                  Իսկ այս խումբն երևի թե ավելի հետաքրքիր է։ Ի սկզբանե ֆավորիտ համարվող Բելգիային խոստանում է լուրջ մրցակցություն առաջադրել Չեխիայի ընտրանին, որի կազմում կարծես թե նոր աստղ է ձևավորվում՝ ի դեմս Թոմաս Սոուչեկի։

                  Բելգիայի ընտրանին սեփական ընդունել էր Բելառուսի հավաքականին ու ջախջախիչ պարտության մատնեց՝ 8 անպատասխան գնդակ ուղարկելով նրա դարպասը։ Սա Բելառուսի հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն էր։


                  ✅ F խումբ․ Դանիան վերադառնում է եվրոպական ֆուտբոլային բարձունք

                  1․ Դանիա — 9
                  2․ Շոտլանդիա — 5
                  3․ Իսրայել — 4
                  4․ Ավստրիա — 4
                  5․ Ֆարերյան Կղզիներ — 1
                  6․ Մոլդովա — 1

                  Դանիական ֆուտբոլը կարծես թե կրկին վերելք է ապրում․ նախ երիտասարդական հավաքականը հաղթահարեց Եվրոյի խմբային մրցաշարը, իսկ նրանց ավագ գործընկերները պարզապես ֆանտաստիկ արդյունավետություն են ցույց տալիս այս ընտրական փուլում։

                  Մոլդովայի ազգային ընտրանին 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 2-րդ տուրի մրցավեճում 0:8 հաշվով պարտվեց Դանիայի ազգային ընտրանուն: Մոլդովայի ազգային հավաքականի համար այս պարտությունը պատմության մեջ ամենամեծն էր: Դանիայի համար այս հաղթանակը պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն էր:

                  Չնայած այդ ամենին, Դանիային դեռ կարող են լուրջ մրցակցություն պարտադրել ավստրիացիները և շոտլանդացիները, նաև պետք չէ թերագնահատել Իսրայելի ընտրանուն։ Այնպես որ, այս խմբում ևս հետաքրքիր մրցակցություն է սպասվում։


                  ✅ G խումբ. Դեռ ամեն ինչ առջևում է

                  1․ Թուրքիա — 7
                  2․ Նիդերլանդներ — 6
                  3․ Մոնտենեգրո — 6
                  4․ Նորվեգիա — 6
                  5․ Լատվիա — 1
                  6․ Ջիբրալթար — 0

                  Այս խումբը ամենահետաքրքիրներից մեկն է մրցակցային տեսանկյունից․ 4 թիմեր համառ պայքար են մղելու առաջին տեղի համար։ Մի քիչ հիասթափեցնող էր Նորվեգիայի խաղը՝ Հոլանդի և Էդեգորի գլխավորությամբ, բայց ինչ-որ բան հուշում է , որ նրանք դեռ կասեն իրենց խոսքն աշնանը։

                  Նշենք, որ «Նոայի» կիսապաշտպան Էդուարդ Էմսիսը Լատվիայի հավաքականի կազմում մեկ հանդիպում է անցկացրել ԱԱ-2022 եվրոպական գոտու նախընտրական փուլում։ Էմսիսը մասնակցել է միայն Թուրքիայի հավաքականի դեմ խաղին (3-3), իսկ Նիդերլանդների և Մոնտենեգրոյի հավաքականների հետ խաղերում նա մնացել էր պահեստայինների նստարանին։ Թուրքիայի հավաքականի հետ խաղում հենց նրա փոխանցումից հետո է Իկաունեկսը հավասարեցրել խաղի հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությունից։

                  Մարտի 27-ին Ամստերդամում տեղի  ունեցավ 2022 թվականի Աշխարհի գավաթի ընտրական հանդիպումը Նիդերլանդների և Լատվիայի ազգային հավաքականների միջև: Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:0 հաշվով: Լյուկ դե Յոնգի 2-րդ գոլը Նիդերլանդների 300-րդ գոլն էր Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Նիդերլանդները դարձավ առաջին եվրոպական թիմը, որը հասավ այս ցուցանիշին:


                  ✅ H խումբ․ Արևելաեվրոպական ինտրիգներ

                  1․ Խորվաթիա — 6
                  2․ Ռուսաստան — 6
                  3․ Սլովակիա — 5
                  4․ Կիպրոս — 4
                  5․ Սլովենիա- 3
                  6․ Մալթա — 1

                  Այս խմբում, բացառությամբ Մալթայի, մնացած բոլոր հավաքականները կփորձեն խառնել Խորվաթիայի ընտրանու խաղաքարտերը, որն անկասկած, խմբի գլխավոր ֆավորիտն է։ Որպես բոնուս, նշենք նաև Կիպրոսի հավաքականի լավ խաղն այս փուլում։ Նրանք ևս կարող են դառնալ մրցաշարի գլխավոր բացահայտումներից մեկը, իհարկե, մեր հավաքականից հետո միայն։

                  Խորվաթիայի հավաքականը Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում նվազագույն հաշվով հաղթեց Կիպրոսին։ Այդ խաղը կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար 135-րդը դարձավ ազգային թիմի կազմում։ Այդ կերպ, Մոդրիչը Խորվաթիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով առաջ անցավ «Շախտյորի» նախկին պաշտպան Դարիո Սռնայից՝ այս ցուցանիշով նոր ռեկորդ սահմանելով։


                  ✅ I խումբ․ Գաճաճներն ու առյուծները

                  1․ Անգլիա — 9
                  2․ Հունգարիա — 7
                  3․ Ալբանիա — 6
                  4․ Լեհաստան — 4
                  5․ Անդորրա — 0
                  6․ Սան Մարինո — 0

                  Մի փոքր տարօրինակ խումբ, որտեղ ընդգրկված են այնպիսի հավաքականներ, ինչպիսիք են Անգլիան և Լեհաստանը, իսկ մյուս բևեռում ֆուտբոլային գաճաճներն են՝ Սան Մարինոն ու Անդորրան։ Իհարկե, վերջիներս հիմնականում կկատարեն 3 միավորներ բաժանողի դերը (չնայած Անդորրան կարող է և զարմացնել), իսկ Անգլիան Լեհաստանի հետ խաղում (2։1) ցույց տվեց, ով է «անտառում թագավորը»։ «Առյուծները»  երեք խաղից հետո ունեն 100 տոկոսանոց արդյունք։


                  ✅ J խումբ. Հայկական հրաշք

                  Հայաստանի հավաքականի հաջողությունները համարվում են այս ընտրական փուլի ամենամեծ սենսացիան։ Հայաստանի հավաքականը մեկնարկային երեք հանդիպուներն էլ ավարտել է հաղթանակով, ինչը պատմական արդյունք է մեր ընտրանու համար։  Մեր տղաների ֆանտաստիկ հաջողության մասին վերջին երկու օրվա ընթացքում բազմիցս արդեն խոսել ենք, այնպես որ այս անգամ պարզապես անդրադառնանք մեր խմբի մրցաշարային աղյուսակին։

                  Այս պահին մեր խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հայաստանի հավաքականը՝ ունենալով 100 տոկոսանոց արդյունք (9 հնարավորից՝ 9 միավոր)։ Հյուսիսային Մակեդոնիան երկրորդն է, իսկ Գերմանիան երրորդը․ երկու հավաքականներն էլ ունեն հավասար՝ 6 միավոր, սակայն բալկանյան երկրի ներկայացուցիչները խփած և բաց թողնված գնդակների տարբերությամբ առավելություն ունեն գերմանացիների նկատմամբ։ Ռումինիան և Իսլանդիան ունեն երեքական միավոր, Լիխտեյնշտեյնը դեռ միավորներ չի վաստակել։

                  Ամենատպավորիչ գոլն ու Զլատանի ֆանտաստիկ գոլային փոխանցումը

                  Այս փուլում գրանցվեցին մի քանի գեղեցիկ գոլեր, սակայն, ամենատպավորիչը հավանաբար գրանցվեց մեր խմբի խաղում։ Լիխտենշտեյնի հավաքականի հարձակվող Յանիկ Ֆրիկը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի դեմ խաղում դարձավ հրաշալի գոլի հեղինակ (1: 4): 79-րդ րոպեին հարձակվողը անկյունայինից ուղիղ հարվածով գնդակն ուղարկեց իսլանդացիների դարպասը:

                  «Միլանի» ու Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կրկին անգամ ցուցադրեց իր ակրոբատիկ հմտությունները: Այս անգամ 39-ամյա ֆուտբոլիստը կրունկով գոլային փոխանցում է կատարել Լյուդվիգ Օգուստինսոնին: Աստղային հարձակվողի փոխանցումը շվեդներին օգնեց հաշվի մեջ առաջ անցնել ԱԱ-2022-ի ընտրական խաղում Կոսովոյի դեմ խաղում (3-0):

                  Վար Բաբայան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

                  07.06.25

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  07.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

                  00:41 / 07.06.25

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

                  23:55 / 06.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  23:30 / 06.06.25

                  Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

                  23:28 / 06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  23:15 / 06.06.25

                  🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

                  22:52 / 06.06.25

                  Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

                  22:37 / 06.06.25

                  Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

                  22:30 / 06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  22:15 / 06.06.25

                  Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտվեց Կիպրոսին

                  21:37 / 06.06.25

                  🎥 Սպերցյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավում է Կոսովոյի դարպասը

                  21:33 / 06.06.25

                  Screenshot

                  Թիկնիզյանի և Սպերցյանի գոլերի շնորհիվ հաղթում ենք Կոսովոյին

                  21:28 / 06.06.25

                  Դանի Ալվեսը տեղափոխվում է ռուսական ակումբ. հայտնի են մանրամասները

                  21:15 / 06.06.25

                  Ջորկաեֆի գլխավորությամբ առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց

                  20:48 / 06.06.25

                  Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

                  20:38 / 06.06.25

                  Պաշտոնական․ Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչին

                  20:30 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.