«Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է վնասվածք ունեցող Անսու Ֆատիի հետ:
Լապորտան 18-ամյա խաղացողին հանդիպել է մարզումային բազայում՝ իր աջակցությունը հայտնելու համար:
Վերջին անգամ Ֆատին խաղադաշտ է դուրս եկել 2020 թ-ի նոյեմբերի 20-ին: Այդ օրվանից ի վեր նա չի խաղացել ծնկի վնասվածքի պատճառով: Հաղորդվում է, որ այս մրցաշրջանում ընդհանրապես Ֆատին կարող է չխաղալ: