Մունդիալ-2022-ի ընտրական փուլի առաջիկա խաղերի ընթացքում Իտալիայի հավաքականին չեն կարողանա օգնել պաշտպան Ջեորջիո Կյելինին, հարձակվողներ Դոմենիկո Բերարադին ու Ֆրանչեսկո Կապուտոն, հայտնում է football Italia-ն:
Բերարդին ու Կապուտոն վնասվածքներ են ստացել և վերադարձել են «Սասուոլո», իսկ Կյելինին էլ վերադարձել է Թուրին՝ հաշվի առնելով վերջին շրջանում շատ վնասվածքներն ու խաղային խիտ գրաֆիկը:
Մարտի 25-ին կայացած խաղում Իտալիան 2-0 հաշվով հաղթեց Հյս. Իռլանդիային. Կապուտոն ու Բերարդին Իտալիայի մեկնարկային կազմում էին, իսկ Կապուտոն չմնասնակցեց խաղին:
Մարտի 28-ին «Սկուադրա Աձուրան» կմրցի Բուլղարիայի, իսկ մարտի 31-ին՝ Լիտվայի հետ: