«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն կարող է շուտով վերադառնալ հայրենիք:
Իտալացի հայտնի ինսայդեր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով ՝ «Բոկա Խունիորսը» փորձում է համոզել արգենտինացուն ՝ միանալ իրենց հաջորդ մրցաշրջանում՝ որպես ազատ գործակալ:
Դարպասապահն արդեն ստացել է մի քանի առաջարկ, քանի որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա կլքի «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագրի ավարտին:
Արգենտինացին 2015 թվականից է խաղում «Մանչեսթեր Յունայթեդում»: