ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարող է փոխել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
La Repubblica-ի համաձայն ՝ Թուրինի «Յուվենտուսն» ու «Ռոման» հետաքրքրված են 28-ամյա արգենտինացի հարձակվողի տրանսֆերով, ում պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին:
Նշվում է, որ «Յուվենտուսը» ի դեմս Իկարդիի, տեսնում է նրան որպես Կրիշտիանու Ռոնալդուիի փոխարինող, իսկ «գայլերը»՝ որպես Էդին Ջեկոյին փոխարինող:
Հարկ է հիշեցնել, որ այս մրցաշրջանում Իկարդին Լիգա 1-ում անցկացրել է ընդամենը 14 հանդիպում, խփել հինգ գնդակ և կատարել երեք գոլային փոխանցում: