Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:2 հաշվով ավաարտեց համդիպումը «Սևիլիայի» հետ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Դորտմունդյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը՝ մրցակցի դարպասը գրավելով 35-րդ և 54-րդ րոպեներին: 69-րդ րոպեին Էն-Նեսիրին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 96-ին նաեւ 2-րդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում գերմանական թիմը առավելության էր հասել 3:2 հաշվով: Այդ խաղում նույնպես 20-ամյա Հոլանդը դարձել էր դուբլի հեղինակ: