«Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ պատասխան խաղում իր սպասելիքներով: Թիմերի առաջին հանդիպումը Պորտուգալիայում ավարտվեց «Պորտուի» հաղթանակով (2: 1):
«Դա հիանալի խաղ կլինի, քանի որ կխաղան երկու հիանալի թիմեր: Կարևոր է 90 րոպե կենտրոնացած մնալ: Մենք ամեն ինչ անելու ենք «Պորտուի» համար:
Մենք պատրաստվում ենք հաղթել այսօր, ոչ-ոքի կամ պարտության մասին չենք կարող մտածել: Եթե մտածենք այդ մասին, ապա մենք արդեն կորցրել ենք ամեն ինչ: Մենք մշակել ենք մեր ռազմավարությունը և կանենք ամեն ինչ հաղթելու համար»,- մեջբերում է Տարեմիին ՈՒԵՖԱ-ի պաշոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-«Պորտու» հանդիպումը կկայանա այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Յուվենտուսի» հաղթանակը գնահատում է 1,45 գործակցով , ոչ ոքին՝ 4,75 իսկ «Պորտուի» հաղթանակը՝ 7,75