«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Էվերթոնի» հետ խաղում ուշադրություն է հրավիրել իր հայրենակից Տիմո Վերների՝ սխալ դիրքին.
«Տիմո, դեռ երկա՞ր ես խաղալու ձախից: Դու պետք է խաղաս աջից:
Դու արդեն քառորդ ժամ է՝ խաղում ես ձախից, մի՞թե չես հասկանում»,- գերմաներենով ասել է Տուխելը:
Ավելի վաղ Վերները նշել էր, որ Տուխելի՝ թիմում հայտնվելն իրեն շատ է օգնել, քանի որ իրենք գերմաներեն են հաղորդակցվում:
Հիշեցնենք՝ «Չելսին» 2-0 հաշվով հաղթել էր «Էվերթոնին»: